ՔՆԱՐԻԿ ԴԱՎԹՅԱՆ

Ողջույն ես Քնարիկն եմ

Ուզում եմ պատմել իմ մասին և այն մասին, թե ինչպես իմ կյանքում մի որոշում փոխեց կյանքիս ողջ ընթացքը:

Ես մասնագիտությամբ մանկավարժ եմ, պատմաբան, հասարակագետ:
Երկար տարիներ աշխատել եմ դպրոցում, կրթել և փոխանցել գիտելիքներ, կարողություն և հմտություններ աշակերտներին:

Մի լուսավոր օր ծանոթացա incruises միջազգային կրուիզային ակումբի հնարավորությունների հետ և նույն վայրկյանին որոշեցի անդամակցել:

Մինչ այս ակումբի հնարավորությունների հետ ծանոթանալը ճամփորդության մասին մտածելը անիրատեսական էր, քանի որ չէի կարող ինձ թույլ տալ ծախսել մեծ գումարներ:

Առաջինը ինձ գայթակղեց հենց ճամփորդական հաշիվ բացելու հնարավորությունը:

Ես կարող էի իրականացնել իմ ու տղայիս երազանքը, այն է ճամփորդել ողջ աշխարհով:

Եվ տեղի ունեցած առաջին հրաշքը, որին հաջորդեցին մյուսները:

Կրուիզային շրջագայությունները հնարավորություն են տալիս կարճ ժամանակահատվածում լինել մի շարք երկրներում և քաղաքներում:

Նաև հնարավորություն են տալիս վայելելու բարձրակարգ համերգներ, թատերական ներկայացումներ, դիսկոտեկաներ, անմահական ուտեստներ, մաքրամաքուր լողավազաններ, ակվապարկեր, ջակուզիներ, օգտվելով աշխարհահռչակ բռենդային խանութներից, ի դեպ ամենօրյա զեղչեր են գործում, և ի վերջո ունենալ մի զգացողություն, որը աննկարագրելի հաճելի է)))

Այս շրջագայությունների ընթացքում մենք նաև հնարավորություն ունեցանք ճանաչելու մի շարք երկրների մշակութային ձեռքբերումները։

Հաղորդակից եղանք տարբեր ազգերի կենցաղին և հասարակական երևույթներին, հիացանք տարբեր քաղաքակրթություններով և զուգահեռներ անցկացրեցինք մեր երկրի հետ։

Սկսեցինք արագ սովորելու, ընկալելու և փոխանցելու առավելություններին տիրապետել:

Կրուիզային հանգիստը ևս մեկ հնարավորություն է տալիս այսօրվա արագ զարգացող մասնագիտություններից մեկին տիրապետելու` դա բլոգեր ճամփորդողն է, որի միջոցով կարող ես նաև գումար աշխատել և մարդկանց տեղեկացնել նման հնարավորության մասին:

Ես ամեն օր շնորհակալ եմ իմ Աննային, նա մեծ հնարավորություն տվեց ինձ ու տղայիս։

Մենք սկսեցինք բացահայտել աշխարհը, փոխել մեր կյանքը, գտնել մեր առաքելություն այս կյանքում:

Այսօր ես մեծ ուրախությամբ ու ոգևորությամբ եմ մարդկանց պատմում այս հնարավորության մասին։

Ուզում եմ, որ նրանք կյանքում ևս հայտնվի այս հրաշքը ինչպես իմ կյանքում և ամեն օր այս կազմակերպության շնորհիվ իմ կյանքում հայտնված յուրաքանչյուրը լույս և սեր է նվիրում ինձ:

Փոխեք ձեր կյանքը, դուրս եկեք միապաղաղ միջավայրից, ձեզ շրջապատեք լուսավոր ու պոզիտիվ մարդկանցով, շրջագայեք նրանց հետ և եղեք երջանիկ, շնորհակալ ու լուսավոր: