Աննա Ավետիսյան

Ողջույն ես Աննան եմ

Իմ մեծագույն երազանքներից մեկն է եղել ընտանիքով շրջագայելը, աշխարհը բացահայտելն է: Ուզում եմ իմ ընտանիքի անդամներին տալ հնարավորություն լինելու տարբեր երկրներում, սակայն ոչ միշտ է ստացվում գումար տնտեսել և հավաքել շրջագայությունների համար: Այո մենք ընտանիքով դժվարանում ենք գումար կուտակել, մշտապես լինում են հարցեր, խնդիրներ որոնց լուծման համար տրամադրվում է գումար և երբ գալիս է հանգստի ժամանակը մենք ստիպված ենք լինում ընտրել նվազագույն որևէ տարբերակ ընտանիքի համար ու նորից այն երկրները որոնք որոշել էին բացահայտել նորից մնում են դարձյալ երազանք:

Ի ուրախություն ինձ 2019 ես ծանոթացա կրուիզայի միջազգային ակումբի հետ և առաջին բանը որ ինձ գրավեց և հետաքրքրեց կուտակային համակարգն էր. այսինքն դու կարողանում ես ամեն ամիս մի կողմ դնել գումար քո հանգստի համար և բնականաբար երբ պահը գալիս է հանգստի մեկելու դու արդեն ունես երաշխավորված գումար, որը կարող ես օգտագործել քո ընտանիքի հետ աշխարհը բացահայտելու համար և մեծագույն անակնկալը ինձ համար այն էր, որ այստեղ ես կարող էի օգտվել կրուիզայի շրջագայություններից:

Կրուիզային հանգիստը բարձրակարգ հանգսի տեսակ է ամեն ինչ ներառված է տարբերակով, որը հնարավորություն է տալիս բացահայտելու աշխարհը ավելի կարճ ժամանակահատվածում լավագույն տարբերակով:

Մեր առաջին կրուիզային շրջագայությունը տեղի է ունեցել 2022 թ. հունվարին: Մենք ընտանիքի անդամներով եղել են Պարսից ծոցում: Նույն տարվա մայիս ամսին եղել ենք եվոպական երկրներում` Միջերկրական ծովով: Ասեմ, որ սա մեր ընտանիքի համար բացառիկ հնարավորություն է:

Այո, մեր եկամտի աղբյուրները այդքան էլ չեն փոխվել և, իրականում, եթե չլիներ ակումբը, հատկապես քովիդից հետո ստեղծված ճգնաժամային վիճակը ինձ երբեք չէին տալու հնարավորություն, որպեսզի ես կարողանային բացահայտել և տեսել այդ երկրները:

Երեխաների համար ևս կրուիզային հանգիստը ամենացանկալի հանգստի տեսակն է, որի ընթացքում իրենք գտնում են իրենց հետաքրքրությունները, իսկ մենք կարողանում ենք վայելել մեր լիարժեք հանգիստը: 

Կրուիազյին շրջագայությունները երեխանքերի համար ամենաապահով, հետաքրքիր և բազմազան հանգստի տեսակ է, և իսկապես ընտանիքով շրջագայելու համար` լավագույն ընտրությունը: